Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Մարտիրոսյան. «Զարմացած եմ, որ ոչ ոք իր առջեւ չդրեց այն հարցը, թե ինչու Փաուերը՝ որպես անձ, որը գրել է ցեղասպանության մասին, նույնիսկ էթնիկ զտման խնդիրը չի բարձրացնում եւ չի խոսում այդ մասին». «Հրապարակ»

Հուլիս 11,2024 10:40

ԱՄՆ ՄԶԳ-ն, իհարկե, անկախ գործակալություն է, բայց, բնականաբար, գործում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հզորացման դիրքերից ու այդ երկրի «փափուկ ուժի» առանցքային եւ գլխավոր գործիքն է։ Բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է՝ Միացյալ Նահանգները «փափուկ ուժն» ակտիվացնում են այնտեղ, որտեղ հնարավորություն են տեսնում, իսկ հնարավորություն ասվածը հետխորհրդային տարածաշրջանում հակառուսականությունն է։ Այդպես էր Ուկրաինայում, այդպես է Մոլդովայում, Վրաստանում։ «Իրենք ավելացնում են «փափուկ ուժը», որպեսզի ամրապնդեն այն ուժերին, որոնք աջակցում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը ռեգիոնում»։ Սա է Փաուերի այցի համատեքստը, ըստ մասնագետի։

Ինչ վերաբերում է արցախցի կանանց հետ ժենգյալով հաց պատրաստելուն ու արցախցիներին տրամադրվող հումանիտար օգնությանը, մասնագետը մեր ուշադրությունը հրավիրում է երկու հարցի վրա․ մի կողմից, պետք է շնորհակալ լինել բոլոր կազմակերպություններին՝ աջակցության համար, մյուս կողմից՝ չմոռանալ, որ չի բացառվում՝ այդ օգնությամբ Արցախի խնդիրը փակելու փորձ կատարվի։ «Հնարավոր է՝ իրենք ասեն, որ աջակցում են արցախցիներին, որպեսզի նրանք ինտեգրվեն ու դառնան ՀՀ լիիրավ քաղաքացիներ եւ մոռանան, որ Արցախի խնդիրն ընդհանրապես գոյություն ունի։ Սա է, որ մեզ պետք է մտահոգի։ Իհարկե, ժենգյալով հաց թխելը շատ գովելի է, բայց մենք պետք է հասկանանք, որ ցանկացած նվեր երկրորդ երեսն ունի։ Ես զարմացած եմ, որ ոչ ոք իր առջեւ չդրեց այն հարցը, թե ինչու Փաուերը՝ որպես անձ, որը գրել է ցեղասպանության մասին, նույնիսկ էթնիկ զտման խնդիրը չի բարձրացնում եւ չի խոսում այդ մասին։ Նա հիմա պետծառայող է, եթե այդ մասին չի կարող խոսել, նշանակում է՝ դա Արցախի հարցը փակելու քաղաքականության մաս է»,- ասում է զրուցակիցը։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031