«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մոտ 20 օր առաջ Վեհափառը եկեղեցականների խորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ էլ որոշվել է, որ Տավուշի թեմը նոր առաջնորդ չի ունենա, այսինքն՝ Բագրատ Սրբազանին փոխարինող չեն ընտրի։
«Ժողովուրդ» օրաթերթը այս առնչությամբ դիմեց նաև Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանին, վերջինս էլ մեզ հետ զրույցում ասաց․
«Ներկայումս Տավուշի թեմը ղեկավարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ձևավորված վարչական խորհրդի կողմից։ Այլ տնօրինության պարագայում, ինչպես կարգն է` պատշաճ կերպով, հանրությունը կծանուցվի»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։