Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը Եվրոպայից արտաքին ինտերնետ թրաֆիկը ստանում է Թուրքիայի և Վրաստանի տարածքով

Հուլիս 11,2024 10:22

Հայաստանը Եվրոպայից արտաքին ինտերնետ թրաֆիկը ստանում է Թուրքիայի և Վրաստանի տարածքով, Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ԲՏԱ նախարարությունից։

Գերատեսչությունում չեն հստակեցրել՝ ինտերնետ-մալուխը Թուրքիայից Հայաստան մտնում է ուղղակիորե՞ն, թե՞ կրկին Վրաստանի միջոցով: Մեր տվյալներով՝ Հայաստանի արտաքին ինտերնետ թրաֆիքի 80%-ը բաժին է ընկնում Վրաստանին (սա ներառում է թրաֆիկը նաև Թուրքիայից, ԵՄ-ից և ՌԴ-ից)։

Երևանը Թբիլիսիին առաջարկել էր քննարկել մալուխի անցկացման հարցը այն բանից հետո, երբ Caucasus Online ընկերության մեծածախ ինտերնետի բաժնետոմսերը գնել էր ադրբեջանցի գործարար Նասիմ Հասանովը: Մտավախություն կա, որ ադրբեջանական կողմը հավատարիմ գործարարի միջոցով կվերահսկի հայկական ինտերնետ թրաֆիկը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031