Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վերաբերյալ հարցեր

Հուլիս 11,2024 09:49

«Ամերիկայի ձայն». Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր գործընկեր՝ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վերաբերյալ հարցեր:

Դրա մասին հաղորդում է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերի տարածած հաղորդագրությունը:

«[Հանդիպմանը] քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և ընդգծվել համաձայնության հնարավորինս արագ վերջնականացման կարևորությունը»,- ասված է Միլերի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ պետքարտուղարության խոսնակի՝ պետքարտուղար Բլինքենը և արտաքին գործերի նախարար Բերբոքը վերահաստատել են նաև իրենց հաստատակամ աջակցությունն Ուկրաինային և քննարկել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից եկող մարտահրավերները, այդ թվում՝ ՉԺՀ-ի աջակցությունը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ոլորտին: Պետքարտուղարը և արտգործնախարարը քննարկել են կրակի անհապաղ դադարեցմանն ուղղված ջանքերը, որը կապահովի պատանդների ազատ արձակումը և մարդասիրական օգնության ավելացումը Գազայի հատվածում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում հետագա էսկալացիան և Իրանի կողմից բխող ընդհանուր սպառնալիքը կանխելու կարևորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031