ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր կրկին այցելել է Կիրանց:
Նախարարը տեղում, մարզպետ Հայկ Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանի և «Ճանապարհ» ընկերության ղեկավար Էդուարդ Բեզոյանի ուղեկցությամբ, հետևել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, կամրջի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
Այս պահին աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։
Նախարարը տվել է մի շարք նոր հանձնարարականներ։
Կարդացեք նաև
Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ դիտարկել է նաև Խաշթառակի այլընտրանքային կամրջի կառուցման աշխատանքները։
Հիշեցնենք, որ ջրհեղեղից վնասվել էր նաև Խաշթառակի հիմնական կամուրջը, որն այս պահին չի շահագործվում երթևեկության համար։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն