Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի խափանման միջոց կալանքը փոխվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, մասամբ բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝ Ասատրյանի խափանման միջոց կալանքը փոխարինելով տնային կալանքով։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, կայացել է 2020թ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կապիտուլյացիոն ակտին հաջորդած իրադարձությունների ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով դատական նիստը։ Այս դրվագով մեղադրյալի կարգավիճակում է «MMA» չեմպիոն Թորգոմ Ասատրյանը, որը մեղադրվում է Արարատ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ՝ իբրև վերջինիս նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Թորգոմ Ասատրյանը կալանքի տակ է գտնվել 2023թ․ փետրվար ամսից՝ առ այսօր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: