Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Աղաբալյանի նկատմամբ դատարանը նշանակեց տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով. Ռոման Երիցյան

Հուլիս 10,2024 22:50
dat

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երվանդ Աղաբալյանի նկատմամբ դատարանը նշանակեց տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով։

Քննիչի միջնորդությունն այն աստիճան անհիմն էր, որ Հյուսիսային Կորեայի դատարանն անգամ այն չէր բավարարի։ Բայց դե մեր «ժողովրդավարական» երկրի դատավորներից Ջոն Հայրապետյանը, իրավական ու փաստական հիմքերի ակնհայտ բացակայության պայմաններում, որոշեց 1 և 3 տարեկան երեխաների հոր, թոշակառու ու հիվանդ ծնողների որդու և վերջապես բռնի տեղահանված ընտանիքի միակ կերակրողի նկատմամբ նշանակել տնային կալանք՝ զրկելով նրան ընտանիքը կերակրելու հնարավորությունից։ Ինչո՞ւ։ Որովհետև Երվանդը, ըստ նախաքննական մարմնի, ականատես լինելով ցուցարարներից մեկի ձեռքը  պատռվելու տեսարանին, համարձակվել է պլաստմասե դատարկ շիշ նետել ոստիկանների ուղղությամբ։ Բացի այդ, դատավորն ու քննիչը պաշտոնապես ենթադրում են, որ Հայաստանում անհնազանդության ակցիաները հնարավոր է շարունակվեն, իսկ Երվանդն էլ, մասնակցելով դրանց, կատարի նոր հանցանք։

Այս նախադասության ու կայացված դատական ակտի մեջ այնքան իրավական խնդիր կա, որ այն որպես աղբյուր օգտագործելով՝ 3 դիսերտացիա կարելի է գրել՝ «ինչպիսինը չպետք է լինի դատական ակտը» թեմայով»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031