Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության․ Բլինքեն

Հուլիս 10,2024 23:13

«Ազատություն». «Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները», – ասված է պաշտոնական Երևանի և Բաքվի հրապարակած հաղորդագրությունում:

Հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ Պետքարտուղարը ելույթ է ունեցել, շեշտելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության։

«Շուրջ մեկուկես տարի Հայաստանն ու Ադրբեջանը շատ կարևոր աշխատանք են կատարել խաղաղության պայմանագիրը ամբողջացնելու շուրջ բանակցությունների ուղղությամբ։ Սա երկարատև և արժանապատիվ գործընթաց է և բացառիկ հնարավորություն է 2 երկրների և տարածաշրջանի համար, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների համար: Այս գործընթացի ընթացքում Միացյալ Նահանգները աջակցել է իր օգնությամբ, աջակցել է Եվրամիության և եվրոպական բազմաթիվ այլ գործընկերների հետ միասին։ Այսօր հնարավորություն է ստեղծվել, ամբողջացնելու առաջընթացը, որ ձեռք է բերվել, ավարտին հասցնել, այն, ինչ մնացել է։ Ես հավատում եմ, որ 2 երկրներ էլ շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության, դրան ԱՄՆ-ը շատ- շատ է աջակցում։ Այսօր կտեսնենք, թե էլ ինչ կարող է անել Միացյալ Նահանգները օգնելու հասնել համաձայնության», – հայտարարել է Էնթոնի Բլինքենը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031