Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ, դիտել «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» ցուցադրությունը՝ նվիրված Իտալիայի պատմության նշանավոր իրադարձությանը՝ Հանրապետության հռչակմանը։
Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի ուղեկցությամբ նախագահը շրջել է ցուցասրահներում, ծանոթացել պատկերասրահի տրամադրության տակ գտնվող տարբեր ժամանակաշրջանների իտալական կերպարվեստի հավաքածուին և կիրառական արվեստի նմուշներին:
Կարդացեք նաև
ՀՀ նախագահի աշխատակազմ