ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հուլիսի 10-ին Երևանի «Ոսկե ծիրան» 21-միջազգային կինոփառատոնի շրջանակում Կինոյի տանը բացվեց «Կորսված ետնաբեմ» ֆոտոցուցահանդեսը։
Ցուցահանդեսի ընթացքում ցուցադրվեցին Ելենա Կարուսաարի լուսանկարները՝ արված Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբ» ֆիլմի ետնաբեմից։
Ֆիլմը նկարահանված է ռուս պոետ Միխայիլ Լերմոնտովի համանուն պատմվածքի մոտիվներով, որն էլ իր հերթին հիմնված էր թյուրքական հայտնի դաստանի վրա։ Փարաջանովյան անկրկնելի ոճով, բայցև սովորականից ավելի կատակերգական երանգներով ստեղծված այս ֆիլմն էկրանին վերակենդանացնում է ուշ Միջնադարի Արևելքը՝ ներկայացնելով սիրելի կնոջ հետ միավորվել ձգտող աշուղի պատմությունը։ 1988 թվականին թողարկված «Աշուղ Ղարիբը» վարպետի վերջին ավարտուն աշխատանքն էր 1990 թվականի հուլիսին՝ մահից առաջ։
Կարդացեք նաև
Կազմակերպիչները հայտնում են, որ լուսանկարները մի քանի տարի առաջ գտնվել են Սանկտ Պետերբուրգի փողոցային աղբամաններից մեկում՝ մի արկղի մեջ, բոլորը հատ-հատ ծրագրավորած, ստորագրված ու դասավորված։ Սև ու սպիտակ տպագրությունները, որոնք Կարուսաարն արել է՝ ֆիլմը վարձույթում գովազդելու ու առաջխաղացնելու համար, փոխանցում են նկարահանումներին տիրող մթնոլորտն ու խորասուզում առարկաների, կտորների և հյուսվածքների զարմանալի աշխարհ:
Արմինե Գրիգորյան
Լուսանկարներ՝ Լիլիթ Աբրահամյանի