Region monitor. Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, խոսելով հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանի անվտանգության ներկա իրավիճակի մասին, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Հայաստանը շարունակում է ականային սպառնալիքը խաղաղ բնակչության դեմ և արագորեն զինվում է»։
Նա նշել է, որ «Ադրբեջանը շահագրգիռ կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում, և չնայած խաղաղության համաձայնագրի նախագծում զգալի առաջընթացին՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ դեռևս կան տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հավակնություններ»: