Լրահոս
Օրվա լրահոսը

«Արման Բաբաջանյանը պետք է կատարի դատական ակտը, չեն գտնում նրան, բայց այստեղ էր, ԱԺ ամբիոնում ելույթ էր ունենում, գայիք` տանեիք». Արծվիկ Մինասյան

Հուլիս 10,2024 17:08

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը ներկայացրեց «Քննչական կոմիտեի» մասին օրենքում լրացում կատարելու նախագիծը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր ելույթում ասաց. «Մայիսի 30-ից տասնյակ մեքենաներ բերման են ենթարկվել պարեկային ծառայություն, մարդկանց մեքենաները հրաժարվում են վերադարձնել՝ հիմնավորմամբ, որ Քննչական կոմիտեն տեսել է որոշակի հանգամանքներ, այս մեքենաների մասով պահանջվում են լրացուցիչ ուսումնասիրություններ, փորձաքննություններ: Հստակ ուղղորդված գործողություն՝ քաղաքական հայացքներով պայմանավորված: Ինչ ասում եմ՝ կոնկրետ փաստերով եմ ասում: Տվյալներն էլ փոխանցված են: Մինչեւ հիմա մարդկանց փաստաթղթերը դրամապանակները, քարտերը չեն վերադարձնում: Գրություններ ուղարկվել են ՄԻՊ գրասենյակ, օմբուդսմենն էլ է մտահոգություն հայտնել այս մասով, բայց ոչ մի տեղաշարժ:

Երկու տարի է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չի կատարվում, գտնվում է ՔԿ նախաքննության փուլում եւ զրո արդյունք, Արման Բաբաջանյանը պետք է կատարի դատական ակտը, չեն գտնում Արման Բաբաջանյանին, բայց այստեղ էր, ԱԺ ամբիոնում մի երկու շաբաթ առաջ ելույթ էր ունենում, գայիք տանեիք: Կամ ծանուցում հանձնեիք, որ գար:

Էդ ինչպե՞ս է ստացվում, որ հենց իշխանությանը քննադատող անձինք ենթադրյալ հակաիրավական արարք են կատարում, որ ենթադրվում է, թե հանցագործություն է, րոպեների ընթացքում ՔԿ-ն ոչ միայն հաղորդագրություն է տարածում, մի հատ էլ օպերատիվ հետախուզական հանձնարարականը ուղարկում է ոստիկանություն, ոստիկանությունը գնում, ասֆալտին փռելով բերում հասցնում է, բայց երբ որ իշխանության համակրանք վայելող անձն է, պարզվում է՝ էդ մարդուն չեն կարողանում հայտնաբերել: Սա՞ է օբյեկտիվությունը, օբյեկտիվ քննությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031