Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկուկես ամիս գիշեր-ցերեկ միայն ծաղիկներ եմ գործել. քաղաքում ծաղիկներ չկային, իսկ երջանկացնել հարազատներին՝ նույնիսկ շրջափակման օրերին, բոլորն էին ուզում». «Ա1+»

Հուլիս 10,2024 17:12

«Ա1+». Ռուզաննա Հարությունյանը Ստեփանակերտից է, մասնագիտությամբ լրագրող, սակայն երբևէ մասնագիտությամբ չի աշխատել՝ ամուսինը դեմ էր։ Փոխարենը տարիներ շարունակ զբաղվում է ձեռագործ իրերի արտադրությամբ և բավականին հաջողություններ ունի այդ բնագավառում։ Ինքնուս է՝ ասում է, ու բավական է մեկ անգամ տեսնի այս կամ այն իրն ինչպես է պատրաստվում։

«Ձեռագործությամբ սկսել եմ զբաղվել 2020թ. պատերազմից հետո՝ ամուսնուս մեծ քրոջ օգնությամբ։ Նա Շուշիից էր բռնի տեղահանվել և Ստեփանակերտում ձեռագործ տիկնիկների պատրաստման խմբում գործում էր։ Նրա առաջարկով ես նույնպես միացա խմբին»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է տիկին Հարությունյանը։

Խմբում ներգրավվելուց մեկ ու կես ամիս անց Սուրբ զատկի տոնին Ռուզաննան ինքնուրույն գործեց իր առաջին զատկական ճուտիկները։

Աստիճանաբար գործած խաղալիքները շատանում էին և Ռուզաննայի մոտ մտահղացում առաջացավ ունենալ սեփական ապրանքանիշն ու գործած խաղալիքների վաճառք իրականացնել։

«Բրենդի անվանումը «m.r.m.khandmade» է։ Սրանք ուղղակի տառեր չեն, այլ մեր՝ ամուսնուս, իմ և մեր բալիկների անունների սկզբնատառերն են`Մհեր, Ռուզաննա, Մելիք, Կարինկա։ Մտահաղացումն ամուսնուս է պատկանում»։ Գործելուց զատ Ռուզաննան նաև ստեղծագործում է, փորձում ստեղծել այն, ինչը միայն իր մտքի ու գաղափարի արգասիքն է։ «Շատ եմ սիրում գործել, սիրում եմ ստեղծել իմը։ Գործելուց նաև շատ եմ հանգստանում, այն մեծապես հանում է լարվածությունս։ Հատկապես բռնի տեղահանվելու առաջիկա ամիսներին ձեռագործությամբ զբաղվելը փրկեց հուսալքությունից»։

«Ճիշտ է խանութներում թելեր գտնելը մեծ խնդիր էր, բայց դա պատճառ չէր, որ անգործ նստեի։ Ուղիղ մեկուկես ամիս գիշեր-ցերեկ միայն ծաղիկներ եմ գործել, քանի որ քաղաքում ընդհանրապես ծաղիկներ չկային։ Իսկ երջանկացնել սիրելիներին ու հարազատներին՝ նույնիսկ շրջափակման տաղտկալի ու գորշ թվացող օրերին, բոլորն էին ուզում»։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031