2023 թվականին Երևան քաղաքի մթնոլորտային օդում որոշված ցուցանիշների միջին տարեկան կոնցենտրացիաները չեն գերազանցել համապատասխան ՍԹԿ-ները:
Տարվա ընթացքում միջին օրական կոնցենտրացիայի գերազանցումներ դիտվել են․
Փոշի – 129 օր,
Ազոտի երկօքսիդ – 43 օր,
Կարդացեք նաև
Ծծմբի երկօքսիդ – միջին օրական կոնցետրացիայի գերազանցումներ չեն դիտվել։
Քաղաքի տարբեր հատվածններում իրականացված դիտարկումների 35%-ում դիտվել են փոշու, 29%-ում՝ ազոտի երկօքսիդի, 18%-ում՝ ծծմբի երկօքսիդի գերազանցումներ համապատասխան ՍԹԿ-ներից:
Փոշու առավելագույն կոնցենտրացիան (0․988մգ/մ³) դիտվել է մարտի 7-ին՝ Նոր Նորք համայնքում՝ գերազանցելով ՍԹԿ-ն 6.6 անգամ։
Ազոտի երկօքսիդի առավելագույն կոնցենտրացիան (0.110մգ/մ³) դիտվել է հոկտեմբերի 15-ին՝ Շենգավիթ համայնքում՝ գերազանցելով ՍԹԿ-ն 2.7 անգամ։
Ծծմբի երկօքսիդի առավելագույն կոնցենտրացիան (0.063մգ/մ³) դիտվել է հունվարի 19-ին՝ Կենտրոն համայնքում՝ գերազանցելով ՍԹԿ-ն 1.3 անգամ։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ