Ըստ ՊԵԿ տվյալների, մոտ 20 հազար արցախցի արդեն գրանցված աշխատանք ունի, բայց կան աշխատանքի տեսակներ, որոնք չեն գրանցվում, օրինակ՝ տաքսու վարորդները․ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ հավելելով, որ այս թիվը աճելու միտում ունի։
Դավիթ Խաչատրյանը խոսեց նաեւ Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի մասին՝ տեղեկացնելով, որ մի քանի հարյուր դիմումներ են արդեն ստացել, այդ թվում՝ նաեւ Տավուշի մարզի սահմանամերձ այն բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար, որոնք սահմանազատման-սահմանագծման ծրագրում են ներառված։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Վիճելի համարվող Տիգրանաշեն բնակավայրի մասով էլ նախարարն ասաց, որ այս պահին չի կարող հստակ տեղեկություններ փոխանցել՝ կա՞ն այդ վայրում բնակարան ձեռք բերելու դիմումներ, թե՝ ոչ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ