Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցանկալի է խուսափել ռազմավարական որեւէ խոցելիությունից՝ էներգետիկայի առումով. ԱՄՆ ՄԶԳ ղեկավար

Հուլիս 10,2024 16:29

Ինչ մտահոգություններ են ՀՀ պաշտոնյաներն իր հետ քննարկել, արդյոք հնարավո՞ր է խաղաղության պայմանագիր Երեւանի եւ Բաքվի միջեւ՝ հաշվի առնելով Ալիեւի պահանջները, այդ թվում` ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջը, այս հարցերին ի պատասխան՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը հրավիրված ասուլիսում այսպես արձագանքեց. «Մի քանի ժամից Վաշինգտոնում եռակողմ հանդիպում է անցկացվելու՝ պետքարտուղար Բլինքենի նախագահությամբ՝ ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ: Պետքարտուղար Բլինքենը հետեւյալ ուղերձն է հաղորդելու, ասելու է, որ կողմերը մոտ են, անհավանական մեծ ճանապարհ են անցել՝ հիշելով, թե ինչ կետի վրա էին անգամ մեկ տարի առաջ…

Խաղաղության համաձայնագիրը ինչ հնարավորություններ կբացի երկու երկրների ժողովուրդների համար, իսկապես լուրջ հնարավորություններ են՝ կապակցվածության, տրանսպորտի օգուտների եւ այլնի առումով, ի վերջո առանձին ընտանիքների համար ավելի շահեկան կլինի՝ կենսաապահովման հնարավորություններ, աշխատանքային հնարավորություններ, տնտեսական աճի ավելացում»:

Փաուերի խոսքով. «ՀՀ տնտեսությունն արդեն իսկ շատ դրական հետագծով է ընթացել, բայց որպեսզի հայ ժողովուրդը կարողանա տարածաշրջանում ավելի շատ առեւտուր ունենալ, սահմանները բացվեն ապրանքների համար, եւ մարդիկ կարողանան ազատորեն տեղաշարժվել, լավ կլինի զգալի մեծ տեղաշարժ լինի, որը մեծ հնարավորություններ կբերի իր հետ: Բնականաբար, առկա չլուծված խնդիրները խիստ բարդ են, շատերը՝ զգայուն կառավարությունների եւ ժողովուրդների համար, սակայն ԱՄՆ-ի տեսանկյունից մի բան է միանշանակ՝ լիահույս ենք, որ կողմերը հաշվի կառնեն, որ այդ հնարավորություններն այնքան կարեւոր են, որ չի կարելի բաց թողնել»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հետ հանդիպմանը, հետեւյալը նշեց. «Շեշտադրվում է Հայաստանի անկախությունը, դիմակայունությունը: Մենք խոսեցինք տարբեր նախաձեռնությունների մասին՝ կապված պարենային անվտանգության հետ, խոսեցինք էներգետիկայից, խոսեցինք այն մասին, որ ցանկալի է խուսափել ռազմավարական որեւէ խոցելիությունից՝ էներգետիկայի առումով:

Ես երեկ ժամանակ անցկացրի Պոլիտեխնիկում եւ խորամուխ եղա ՀՀ կառավարության էներգետիկայի ոլորտի ռազմավարության մեջ, ըստ որի նախատեսվում է ավելի շատ օգտագործել արեւային էներգետիկա, նախատեսվում է հարմարվողականության միջոցառումներ իրականացնել, միջուկային էներգետիկայից կախվածությունը այնպես հարմարեցնել, որ այլ աղբյուրներից համալրում լինի… Հայաստանը այս ոլորտում եւս ձգտում է բազմազանեցնել իր մոտեցումները… Վարչապետը կարեւորում է , որ կառավարությունն արդյունքներ ապահովի իր քաղաքացիների համար»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031