Լրահոս
Օրվա լրահոսը

«Վլադիմիր Գասպարյանի ու Լեւոն Երանոսյանի ազատազրկման մասին խոստում չի եղել, եղել է պատասխանատվության ենթարկելու խոստում». Լիլիթ Մինասյան

Հուլիս 10,2024 15:54

Դուք խոստանում էիք, որ Լեւոն Երանոսյանը, Վլադիմիր Գասպարյանը պետք է պատասխանատվության ենթարկվեին, ինչո՞ւ չենթարկվեցին: Այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցադրմանն ի պատասխան՝ ՔՊ պատգամավոր Լիլիթ Մինասյանն ասաց. «Պատասխանատվության ենթարկվել են: Դատավճիռը պատասխանատվության ենթարկել է: Ազատազրկման մասին խոստում չի եղել, եղել է պատասխանատվության ենթարկելու մասին խոստում: Մենք պետք է վերացարկվենք այն իրականությունից, որ դատարանները պատկանում են իշխանությանը, մենք ուզում ենք ստեղծել արդար դատական համակարգ: Մենք գոհ չենք այն արդյունքներից, ինչ հիմա ունենք, չեմ ասում, որ մենք իդեալական բարեփոխումներն իրականացրել ենք: Բայց կա նաեւ այլ կոնտեքստ այս ամենի մեջ: Եթե դատարանի որոշում ունենք, բոլորս պետք հարգենք: Հետո մամուլով տեսել եմ, որ դատախազությունը բողոքարկելու է այդ որոշումները»:

Հարցին՝ իսկ օրինակ Մամիկոն Ասլանյանը հանուն ինչի՞ է երկու տարի նստած ճաղերի հետեւում՝ նա պատասխանեց. «Քրեական գործ կա, ես չեմ կարող պատասխանել»:

Դիտարկմանը, որ Փաշինյանն էլ դատարանների դռներն էր շրջափակում, ռադիոտուն մտնում, բա ինչի՞ չկալանավորվեց՝ նա պատասխանեց. «Կոռուպցիոն հանցագործություններ կան, դատարանների դռները շրջափակելը, կամ քաղաքական ակցիաները քրեական հոդվածներով դատապարտելի չեն: Իսկ կոռուպցիոն հանցագործությունները քրեական հոդվածներով դատապարտելի են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031