ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանի քարոզչական «Baku.tv» «Արևմտյան Ադրբեջան» վերնագրով հաղորդումների շարք է սկսել դեռ 2023 թ մարտից։ Այդ հաղորդման շրջանակներում նախագիծ է սկսել՝ «հայոց այբուբենով հնագույն տեքստերը թուրքերեն են» խորագրով։ Մի կեղծ հետազոտող են գտել, ով պատմում է, որ քրիստոնեությունը Ադրբեջանում ավելի վաղ է տարածվել, քան Եվրոպայում։
Քանի՞ հարկանի սուտ կարելի է հորինել։ Այդ հաղորդման մեջ ասվում է, որ իբր Մամիկոնյանները թուրքական ծագում ունեն, իսկ Բագրատունիները՝ հրեական, հայերը նրանց հետ ոչ մի կապ չունեն։
Իհարկե, կարելի է հեգնանքով վերաբերվել այս անհեթեթությանը, բայց երբ համադրում ես նույն Փաշինյանի իրական ու պատմական Հայաստանների մասին կեղծ ու վտանգավոր օրակարգի հետ, հասկանում ես, որ սա հեռուն գնացող քարոզչական թեզ է, որի նպատակն է հարցականի տակ դնել տարածաշրջանում հայոց պետության ու հայ ժողովրդի գոյության իրավունքը։ Իսկ ՀՀ ներկայիս կառավարությունը իր խոսույթով ոչ միայն չի խոչընդոտում, այլև նպաստում է, որ Ադրբեջանը նման կեղծիքներ տարածի։ Վստահեցնում եմ՝ այս ամենը խաղաղության հետ ոչ մի աղերս չունի․․․