Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրոպական դատարանում տիրող խառնակության մասին. Արմեն Բիլյան

Հուլիս 10,2024 14:24

2022 թվականի սեպտեմբերի 30-ին «Հայփոստ» ծառայության միջոցով Ստրասբուրգում գործող Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների Եվրոպական դատարան իմ՝ Արմեն Բիլյանիս և Պավել Մանուկյանի անունից մեր փաստաբանը բողոք էր ներկայացրել: Բողոքը և կից փաստաթղթերը կշռել էր շուրջ 5 կիլոգրամ:  Համաձայն` «Հայփոստ» ծառայության առաքանու էլեկտրոնային շարժի հաշվետվության, այն բարեհաջող հասել էր դատարան:

Շուրջ երկու տարի դատարանից չկար պատասխան: Այս երկու տարիների ընթացքում մեր փաստաբանի բազմաթիվ դիմումները բողոքի ընթացքի վերաբերյալ մնացել էին անպատասխան:

2024 թվականի ապրիլի 18-ին դատարանից մեր փաստաբանը ստանում է որոշում, որով հայտնում են, որ իբրև մենք չենք պահպանել դատարան դիմելու ժամկետը` մեր բողոքը ներկայացվել է կանոնով սահմանված ժամկետից անց, հետևաբար այն մերժվել է: Այս անակնկալ պատասխանը ստանալուց հետո, մեր փաստաբանը հասկանալով, որ լուրջ խնդրի հետ ենք բախվել, ստիպված դիմել էր իր ֆրանսիացի գործընկերոջը, որ նա տեղում գնա և ստուգի դատարանի վարույթում գտնվող մեր գործի ամբողջ փաթեթը (ֆայլը):

Ֆրանսիացի փաստաբանի ստուգումից հետո պարզվել է, որ մեր բողոքը և կից փաստաթղթերը հասել են դատարան, սակայն բողոքի ծրարը, որի մեջ դրված է եղել բողոքը ու կից փաստաթղթերը, և որի վրա նշված է եղել այն ուղարկելու վերաբերյալ ամսաթիվը վերացրել են: Դատարանի քարտուղարությունը չունենալով այդ ծրարը` այսինքն ապացույց բողոքի ներկայացման ամսաթվի վերաբերյալ, բողոքի ներկայացման ժամկետ դիտարկել է (դիտավորությամբ) այն քարտուղարության աշխատակցին փոխանցելու ամսաթիվը: Այս ամսաթվով առաջնորդվելը հիմք է ծառայել բողոք ներկայացնելու ժամկետի խախտման համար, սրա հիման վրա կազմվել է դատական ակտի նախագիծ  (կազմողը հայտնի է, որի մասին կանդրադառնամ հաջորդիվ) և որոշում բողոքը մերժելու վերաբերյալ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը օրենքի կոպիտ խախտումներով, առանց վերանայման իմ արդարացման դատական ակտը բեկանեց` ինձ մեղավոր ճանաչեց սպանության մեջ և դատապարտեց 25 տարվա ազատազրկման, առավել քան համոզված եմ, որ Եվրոպական դատարանում հենց հայերի ձեռքով է, որ մեր բողոքը արժանացել է նման որոշման:

Այժմ, մեր փաստաբանի կողմից կրկին բողոք-պահանջ է ներկայացվել պարզաբանում ստանալու և վերանայելու որոշում կայացնելու ուղղությամբ, հիմք ընդունելով ապացույցը` անդորրագրերը, որով մեր բողոքը սահմանված ժամկետում ներկայացվել է դատարանին, սակայն անցել է բավականին երկար ժամանակ` բողոքը հասել է տեղ, մինչդեռ պատասխան չկա: Հավանաբար դատարանի քարտուղարությունում կրկին ինչ-որ մեկի կողմից արգելափակման է ենթարկվել մեր բողոքի շարժը:

Արմեն Բիլյան

10 հուլիսի, 2024 թ.

«Արմավիր» ՔԿՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031