Լրահոս
Օրվա լրահոսը

GAIFF Pro արտադրական հարթակի աշխատանքները մեկնարկել են. կներկայացվեն նոր նախագծեր Արևմտյան Ասիայի տարածաշրջանից

Հուլիս 10,2024 14:02

Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro արտադրության և ֆինանսավորման հարթակի աշխատանքները մեկնարկել են։ Այն այս տարի կներկայացնի նոր նախագծեր Արևմտյան Ասիայի տարածաշրջանից: Արդյունաբերության պլատֆորմի շրջանակում ներկայացված է 15 երկրների կինոգործիչների և պրոդյուսերների 17 նախագիծ, որոնցից 12-ը մշակման փուլում են, իսկ 5-ը գտնվում են ընթացիկ փուլում: Շարքը ներառում է նախագծեր Սաուդյան Արաբիայից, Կիպրոսից, Վրաստանից, Իրանից, Լիբանանից և Հայաստանից, ինչպես նաև համատեղ արտադրության գործընկեր երկրներից՝ ներառյալ Ֆրանսիան, Սերբիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները և Բելգիան։

Համարտադրության հարթակը ստացել է մեծաքանակ հայտեր, և ընտրության գործընթացը շատ դժվար է եղել։
Այս տարվա ժյուրիի ցանկում է IMS Documentary Film-ի տարածաշրջանային թիմի ղեկավար և խորհրդական, IDFA, Emmy, Sundance, Berlinale, Hot Docs, Grierson, Sheffield և շատ ուրիշ մրցանակների առաջադրված պրոդյուսեր Հենրիկ Անդերբյերգը, Sundance Directing Award, European Film Award, IDA Award մրցանակների արժանացած պրոդյուսեր Մարիաննե Օստրատը։ GAIFF Pro հարթակի հյուրերի ցանկում են նաև այլ հանրաճանաչ պրոդյուսերներ, այդ թվում՝ պրոդյուսեր Յորգոս Տսուրգիանիսը, ով աշխատել է Էմին Ալպերի, Յանիիս Վելմեսի և Յորգոս Լանտիմոսի ու այլոց հետ։

Արտադրական հարթակը կտևի մինչև հուլիսի 12-ը՝ փառատոնի, IMS-ի և ՀԲԸՄ-ի հետ համագործակցության շնորհիվ՝ վավերագրական կինոյի վրա հատուկ շեշտադրմամբ։

Short Cuts Nest կարճամետրաժ նախագծերի արտադրության հարթակն անցկացվում է արդեն երկրորդ անգամ․ այն հարթակ է հայկական կարճամետրաժ ֆիլմերի նախագծերի համար։ Նպատակն է խթանել կարճամետրաժների ստեղծումը Հայաստանում։

Ավելին, երրորդ տարին անընդմեջ հարթակի շրջանակում կինոքննադատ Լեոնարդո Գոյը կղեկավարի ընտրված կինոքննադատների համար խնամքով մշակված GAIFF Pro Critics Campus ծրագիրը:

GAIFF Pro Project Market նախագծերի շուկան ներկայացնում է հետևյալ նախագծերը․
ԳԾԻՑ ԴՈՒՐՍ
Ժերոմ Պապաֆոտիու

ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Արմին Ռահիմինեժադ

ԲԱՎԱԿԱՆ Է
Անգինե Իսանյանս

ԱՐԱՐԱՏԻՑ ՏԱՍՆՉՈՐՍ ՈՒ ԿԵՍ ԿԻԼՈՄԵՏՐ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Լիլիթ Մխիթարյան

ՀԱԴԴ
Ջամալ Ալկուտուբի

ՍՈՒՐԲ ՊԱՏԻԺ
Ամիր Մասուդ Սոհեյլի

ԼՌԻՐ
Դիանա Կարդումյան

ՍՈՒՐՈԳԱՏ
Անժելա Ֆրանգյան

ԱՐՅԱՆ ԳԻՆ
Մոջգան Սայադի

ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ
Սերհատ Կարաասլան

ԵՐԵՔ ՕՐ և 1/3
Ռական Մայասի

ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՍՏՎԵՐՆԵՐ
Լուսին Ավրորա Թուղչե Այդին

GAIFF Pro WIP Market՝ աշխատանքային փուլում գտնվող նախագծերի շուկան ներկայացնում է հետևյալ նախագծերը․
ՌԵԼՍԵՐԻ ՄԻՋԵՎ
Նաիրի Հախվերդի

ԿՈՐԱԾ ԺԱՊԱՎԵՆՆԵՐ
Մեհմեդ Սալիհ Չելիք

ԳԱՂՏՆԻ ՆԱԽԱԳԻԾ*

ԲԱՑԱԿԱՅՈՂ ՊԱՏԿԵՐԸ
Հրանտ Վարդանյան

ՈՒԼԻՍԵՍ
Ռատի Օնելի

GAIFF Pro Short Cuts Nest կարճամետրաժ ֆիլմերի անկյունը ներկայացնում է հետևյալ ֆիլմերը․
ՀԱՆԳԻՍՏ ԿԱՊՈՒՅՏ
Օվսաննա Շեկոյան

ՓԱԿ ԴՌԱՆ ՀԵՏԵՒՈՒՄ
Լիլիթ Պետրոսյան

ՆԵՐՇՆՉԵԼ, ԱՐՏԱՇՆՉԵԼ
Արփինե Կիրակոսյան

ԱՎՏՈՎԱԶՔ
Լիլիթ Բաբայան

ՄԱՍՈՒՆՔ
Սոնա Խաչատրյան

ՍԵՎ ՕԱԶԻՍ – *մրցույթից դուրս
Լուիզ Մարտին Փափազեան

GAIFF Pro Critics Campus կինոքննադատների կամպուսը ներկայացնում է՝
Էլիզաբեթ Ալպաիձե – Վրաստան
Ամարսանա Բաթուլգա – Մոնղոլիա
Կլարա Կուկարո – Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Պատրիկ Ֆեյ – Գերմանիա
Բոտագոզ Կոյիլիբաևա – Ղազախստան
Հայկ Սարգսյան – Հայաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031