ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարել է Ալիևի այցի և համաձայնագրերի ստորագրման մասին:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի վարչապետ Շահբազ Շարիֆի հրավերով հուլիսի 11-12-ը ծրագրում է պաշտոնական այց կատարել Պակիստան։
Այցի ընթացքում նախագահ Ալիևը հանդիպումներ կունենա նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի և վարչապետ Շահբազ Շարիֆի հետ», – ասվում է Պակիստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Այս թեմայով կան հետաքրքիր զարգացումներ, Պակիստանը շատ ակտիվորեն ներգրավվում է Ադրբեջանի տնտեսական ու ռազմական ոլորտներում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Հիշեցնեմ նաև, որ Պակիստանը հենց Ադրբեջանին է պարտական մեր տարածաշրջանում ներգրավված լինելու համար, իսկ Ադրբեջանն էլ Պակիստանին է պարտական 2020 թվականի Արցախի դեմ սանձազերծած պատերազմի շրջանակներում ցուցաբերած բացառիկ ռազմական ու քաղաքական օգնության համար։