Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսների նախարարի հանձնված եւ վերադարձված փոխառությունները հաշվետու տարում կազմել են 87 մլն 994 հազար դրամ եւ 27 հազար դոլար. «Ժողովուրդ»

Հուլիս 10,2024 10:40

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 20-ին՝ համաձայն 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի։ Մինչեւ նախարար դառնալը նա եղել է ֆինանսների նախարարի տեղակալ, Ասիական զարգացման բանկի տնօրենի խորհրդական, 2018-2019 թվականներին վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։

Համաձայն կառավարության կայքի՝ Հովհաննիսյանը 2015 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, իսկ 2016 թվականին ընտրվել է կուսակցության վերահսկող հանձնաժողովի փոխնախագահ։

Վահե Հովհաննիսյանը 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրում հայտարարագրել է 1 անշարժ գույք՝ այգետնակ, որը ձեռք է բերվել 2020 թվականին եւ գտնվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։

ՀՀ ֆինանսների նախարարը հաշվետու տարվա սկզբին հայտարարագրել է 2 մեքենա եւ 1 մոտոցիկլետ։ Մեքենաները TOYOTA մակնիշի են՝ 2007 եւ 2006 թվականների արտադրության, ձեռք են բերվել 2015 եւ 2019 թվականներին։ Նախարարը մոտոցիկլետը ձեռք է բերել 2012 թվականին, այն 1995 թվականի արտադրության է` TRANSALP V600 PD06 մակնիշի։ 2006 թվականի արտադրության TOYOTA մակնիշի մեքենան հաշվետու տարում նախարարը վաճառել է 25 մլն դրամով։ Տարեվերջին նախարարն ունեցել է 1 մեքենա եւ 1 մոտոցիկլետ։

Նախարար Հովհաննիսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 4 մլն դրամ եւ 4 հազար 937 դոլար, կանխիկ դրամական միջոցները՝ 100 հազար դրամ։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 20 մլն 126 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Հարկ է նշել, որ Հովհաննիսյանը հաշվետու տարվա եկամուտների մեջ չի հայտարարագրել վաճառված մեքենայի գործարքից ստացած 25 մլն դրամը։

Ֆինանսների նախարարի հանձնված եւ վերադարձված փոխառությունները հաշվետու տարում կազմել են 87 մլն 994 հազար դրամ եւ 27 հազար դոլար։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031