«Ազատություն». ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Բաքվի և Երևանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ, ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կընդունի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Վաշինգտոն ժամանած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին, Միլլերը պատասխանել է, որ ժամանակացույցի վերաբերյալ որևէ հայտարարություն չունի։
«Բայց Դուք գիտեք, որ միշտ այդպես էլ լինում է», – ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում են՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
Կարդացեք նաև
Գագաթնաժողովից առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակը նշել էր, որ ԱՄՆ-ը կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի հետ կոնկրետ հանդիպումների ուղղությամբ, ընդգծելով, որ Վաշինգտոնի համար Բաքվի և Երևանի միջև բանակցություններն առաջնահերթություն են։