Վերջին 6 տարում «պարզվեց», որ մինչեւ 2018 թվականը Երրորդ հանրապետությունն առանձնապես հպարտանալու բան չուներ: «Աչք էինք դրել ուրիշի տարածքի վրա», «բռնազավթեցինք» այն, իսկ ներքին կյանքում «թալանից» բացի՝ ոչ մի ուրիշ բան տեղի չէր ունենում: Որից հետո «ժողովուրդը» իրականացրեց թավշյա հեղափոխությունը, այնուհետեւ «ժողովուրդը» ստեղծեց իր գաղափարախոսությունը (որը կարելի է ձեւակերպել շատ կարճ՝ «ուզում ենք լավ ապրել»), իսկ շուտով «ժողովուրդը» ստեղծելու է ի՛ր Սահմանադրությունը, որտեղ կգրի իր սրտի ուզածը, իսկ ամենակարեւորը՝ նախաբանից կհանի ՀՀ Անկախության հռչակագրի «տոքսիկ» հիշատակումը:
Բայց մինչեւ 1991 թվականն էլ մենք առանձնապես հպարտանալու բաներ չունեինք: Դարեր շարունակ հայերն ինչ-որ «անիմաստ» խաչքարեր էին տաշում, իսկ «կղերա-ֆեոդալական շրջանակները» խոչընդոտում էին պետության ստեղծմանը: Ազգային խորհրդանիշները, մասնավորապես, Մասիս սարը, նույնպես «տոքսիկ» են, գրգռում են շրջակա ցուլերին: Մի խոսքով, Հայաստանի բազմադարյա պատմությունը բավականին դժգույն է եւ դժբախտ:
Բոլոր վառ դրվագները եւ աննախադեպ նվաճումները «պատահեցին» 2018 թվականից հետո: Եվ վերջապես առիթներ հայտնվեցին՝ «անսահման հպարտ» լինելու: Հպարտանալու վերջին առիթն է Կիրանց գյուղի մոտ քաշած փշալարը, որը, հավանաբար, երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը:
Դա, իհարկե, զավեշտալի է, եւ մենք կարող ենք ծիծաղել ՔՊ-ական ծայրահեղ ինֆանտիլիզմի վրա, եթե մեր կողքին չապրեին իրենց տները կորցրած տասնյակ հազարավոր մարդիկ, եթե Արցախում ադրբեջանցիները չավերեին մեր եկեղեցիներն ու գերեզմանները, եթե Բաքվում գերության մեջ չլինեին մեր հայրենակիցները, իսկ մայրերը չշարունակեին փնտրել իրենց զոհված զավակների աճյունները:
Կարդացեք նաև
Փշալարը երաշխի՞ք է, որ Ադրբեջանը մեզ վրա չի՞ հարձակվի: Հրթիռների եւ ԱԹՍ-ների դարո՞ւմ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Առաջինը, համոզված եմ, որ երբ մեր ժողովուրդը մի մարդու նման գնան բոլոր անխտիր ընտրություններին եւ դրանով որպես քաղաքացի իրենց քաղաքացիական ծառայությունը մատուցեն իրենց հարազատ սեփական պետությանը, մենք դրանով համախմբելով մեր ազգային գիտակցությունը եւ կամքը, իշխանության կբերենք համախմբված ժողովրդի գիտակցությանն ու կամքին ենթարկվող պետական պաշտոնյաներին, ովքեր իրենց թիկունքին ունենալով համախմբված ժողովրդի նման հզորագույն ուժ, այլեւս ստիպված չեն լինի ենթարկվել դրսի թե ներսի բանդիտային օրինազանց հանցագործ ներպետական պետական եւ վերպետական ուժերին: Քաղաքացին, ով չի գնում ընտրություններին, նա քաղաքացի կոչվելու իրավունք չունի: Զինվորականը, ով չի մասնակցում ռազմական գործողություններին, զինվորական կոչվելու իրավունք չունի: Երկրորդ, մենք ունենք մեծ թվով քաղաքացիներ դրսում, ովքեր հնարավորություն չունեն մասնակցելու իրենց սեփական պետության ընտրություններին, ստացվում է, որ մարդ դուրս գալով իր պետության սահմաններից, զրկվում է ընտրելու իր քաղաքացիական իրավունքից: Սա ժողովրդավարության կոպիտ խախտում է եւ եթե պատգամավորների մեջ կան պետականամետ ժողովուրդ, պետք է անհապաղ այս սխալն ուղղեն: Երրորդ, այլ երկրների քաղաքացիները, հարգելով իրենց որպես հյուր ընդունաց ժողովուրդներին, նույնպես պետք է անխտիր մասնակցեն այդ պետությունների բոլոր անխտիր ընտրություններին: Ժողովրդավարությունը ամենափափուկ, բայց ամենահզորագույն ուժն է, երբ ժողովրդի եւ պետության ճակատագիրը կախված է իր ամեն մի քաղաքացու գիտակցությունից եւ կամքից, այլ ոչ թե բանդիտներից: Կեցցե ընտրություններին մասնակցող մեր շատ սիրելի ժողովո՛ւրդը: