Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան թոնրահացի արտադրամասը փակման եզրին է. «Ա1+»

Հուլիս 09,2024 23:45

Արցախի Ասկերանի շրջանի Պատարա գյուղը հայտնի էր ղարաբաղյան ավանդական թոնրահացի արտադրությամբ։

Այստեղ շատերը թոնիր ունեին։ Գյուղի վարչական տարածքում երկու հարյուրակը հատող մշակութային ժառանգության կողքին իր ծանրակշիռ տեղն ուներ ոչ նյութական ժառանգության պահպանությունը։ Արտագաղթից հետո պատարեցի Արսեն Թևոսյանն ընտանիքով հաստատվել է Երևանում։ Տուն են վարձակալել, մտածել հետագա անելիքների մասին։

-Քանի որ Պատարայում հմտացել ու մասնագիտացել էինք թոնրահացի արտադրության գործում, որոշել ենք այստեղ ևս հաց թխել։ Այդպես՝ քայլ առ քայլ դժվարությունները հաղթահարելով 2023-ի դեկտեմբերի 29-ին թխել ենք մեր առաջին հացը,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Արսեն Թևոսյանը։

Միայն հացի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների վրա 6 միլիոն դրամից ավելի գումար են ծախսել։ Որպես վառելիք փայտ են օգտագործում։

-Պատարայում ավանդական թոնրում էինք հացը թխում, ու այն արդեն եկամուտ էր բերում, քանի որ ունեինք մշտական սպառողներ։ Հիմնականում մայրաքաղաք Ստեփանակերտ էինք առաքում։ Սովորական օրերին 700-800 հաց էինք արտադրում, տոնական օրերին դրանց քանակը կրկնապատկվում էր։ Երևանում համապատասխան թոնիրներ սարքելու համար բավականին ներդրում ենք կատարել, տարածք վարձակալել։ Հաշվի առնելով բնակչության թվաքանակը՝ համոզված էինք, որ հաջողելու ենք, եթե անգամ օրական 300-400 հաց վաճառենք։ Սակայն շուկա մտնելու համար բավականին ժամանակ է անհրաժեշտ, լրացուցիչ ներդրումներ, որն արդեն չունենք։

Ներկայում օրահացի խնդիր ենք լուծում,- մտահոգված է Արսենը։ Շուկան և հնարավորությունները Երևանում մեծ են, որոնց զուգահեռ մրցակցությունը ևս մեծ է՝ ասում է զրուցակիցս։ Տարածքում նաև ժենգյալով հացի արտադրություն է դրել, որպեսզի փոքր-ինչ մեղմվի ֆինանսական վիճակը։

Արսենի մոտ 5 հոգի է աշխատում ու արդեն ամիսներ շարունակ աշխատավարձի հարցում ևս դժվարություններ են առաջանում։ Ուստի երկար խորհելուց հետո որոշել են դադարեցնել թոնրահացի արտադրությունը։

-Արդեն երրորդ ամիսն է, ինչ մինուսով ենք աշխատում։ Միայն մի արտադրատեսակով չես կարող եկամուտ ապահովել, պետք է անընդհատ գովազդով զբաղվես, նոր պատվիրատուներ ձեռք բերես, քանի որ մրցակցությունն այստեղ կոշտ է։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031