Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեն՝ մեկամսյա կալանքի ժամկետը լրանալու շեմին, դիմել է դատարան՝ Երվանդ Աղաբալյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ. Ռոման Երիցյան

Հուլիս 09,2024 23:35

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ քննչական կոմիտեն այսօր՝ մեկամսյա կալանքի ժամկետը լրանալու շեմին, դիմել է դատարան՝ Երվանդ Աղաբալյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ։

Հիշեցնում եմ, որ ըստ նախաքննական մարմնի կողմից դատարան ներկայացված տեսագրության՝ ինչ-որ երիտասարդ, որի դեմքը չի երևում, ականատես լինելով քաղաքացու ձեռքը (դաստակը)՝ լուսաձայնային նռնակը պայթելու հետևանքով պոկվելու տեսարանին, զայրացած վիճակում գետնից վերցնում է դատարկ պլաստմասե շիշ և նետում առաջ։

Ոստիկանը ցուցմունք է տվել, որ այդ երիտասարդը հենց Երվանդն է։

Վերը նշվածի պատճառով Աղաբալյանը մեղադրվեց խուլիգանության մեջ և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ կալանավորվեց մեկ ամիս ժամկետով։ Դատավորը կալանքի հիմքում դրել է միայն վարկածն առ այն, որ մնալով ազատության մեջ Երվանդը կարող է շարունակել խուլիգանական դրդումներով մասնակցել Հայաստանում կազմակերպվող հավաքներին։

Կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը կքննարկվի վաղը՝ ժամը 19:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում։

Հետգրառում. Վաղը կհրապարակվի նաև Երվանդին մեկ ամսով կալանավորելու որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ընդունված որոշումը»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031