Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
Վարչապետն Իրանի նախագահին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և արդյունավետ պաշտոնավարում մաղթել:
Զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին: Կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարություն