ՀՀ Արագածոտնի մարզի Կոշ, Արագածավան, Արտենի և Կաքավաձոր բնակավայրերի ղեկավարների դեմ, Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում վարույթ է նախաձեռնվել՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության հատկանիշներով:
Վարույթն այն մասին է, որ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արագածոտնի տարածքային ստորաբաժանման կողմից, 2023-2024թթ. վարժական հավաքների մասնակիցների ցուցակում ընդգրկված զորահավաքային զորակոչի ենթակա վեց քաղաքացիների մասնակցությունը վարժական հավաքներին ապահովելու համար, ծանուցագրեր են ուղարկվել Կոշ, Արագածավան, Արտենի և Կաքավաձոր բնակավայրերի ղեկավարներին:
Ծանուցագրերը, սակայն, սահմանված ժամկետում հիշյալ զինապարտներին չեն հանձնվել: Փոխարենը, վարչական տարածքների ղեկավարները, տվյալ անձանց՝ ՀՀ-ում գտնվելու պայմաններում, կազմել են կեղծ տեղեկանքներ՝ ՀՀ-ից նրանց բացակայելու վերաբերյալ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ