Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Հուլիս 09,2024 20:25

Հուլիսի 9-ին կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի գործող նախագահության, ավագ պաշտոնյաների կոմիտեի, ՍԾՏՀ հարակից մարմինների և Միջազգային մշտական քարտուղարության համակարգման առցանց հանդիպումը, որի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և միջոցառումների օրացույցը:

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում ներառական տնտեսական համագործակցության և առևտրի դյուրացման դերակատարությունը: Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ սերտորեն համագործակցելու ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության, անդամ երկրների և հարակից մարմինների հետ՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու և տարածաշրջանի երկրների միջև տնտեսական համագործակցությունն ամրապնդելու նպատակով:

 

ՀՀ ԱԳՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031