Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանն Aravot.am-ի տեղեկություններով, օրերս հաղորդում է ներկայացրել Ներքին գործերի նախարարության Նոր Նորքի ոստիկանության բաժանմունք՝ քաղաքացի Գ.Հ.-ի դեմ:
Վերջինս փորձել է շանտաժի միջոցով գումար կորզել Արսեն Թորոսյանից եւ հեռախոսային հաղորդագրությունների միջոցով, տարաբնույթ տեղեկություններ չհրապարակելու համար, Արսեն Թորոսյանից պահանջել է 400.000 դրամ:
Aravot.am-ին չհաջողվեց այս առիթով պարզաբանումներ ստանալ Արսեն Թորոսյանից. առավոտից նա չարձագանքեց մեր հեռախոսազանգերին եւ sms հաղորդագրություններին, իսկ ավելի ուշ, նրա հեռախոսահամարը անհասանելի դարձավ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ