Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակադեմիական քաղաքը կհանդիսանա մշակութային և մտավոր ժամանցի միջավայր ուսանողների և դասախոսների համար». Թոբիաս Քեյլի

Հուլիս 09,2024 19:11

Հուլիսի 9-ին «Մատենադարան»-ում տեղի ունեցավ «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակի հանրային ներկայացումը:

Միջոցառմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը խոսեց «Ակադեմիական քաղաքի» կառուցման, դրան վերաբերող հարցերի շուրջ, որից հետո «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը ներկայացրեց գերմանական GMP International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը:

Քաղաքի գլխավոր հատակագծի նախագծման աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին։ Աշխատանքները իրականացնում են գերմանական GMP International GmbH Architects and Engineers ընկերությունը, աշխատանքներում ներգրավված է նաև ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։

Լրագրողների հետ զրույցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ քաղաքը կառուցվելու է Երևանի 17-րդ թաղամասի հարող մոտ 680 հա տարածում, որը սահմանակից է Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին։

«Նախագծման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2025 թվականի աշնանը, որից հետո կմեկնարկի կառուցապատման փուլը, նախնական տվյալներով՝ առաջին փուլի աշխատանքները կավարտվի 2030 թվականին»,-ասաց Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով, ներկայումս ընթանում են «Ակադեմիական քաղաքի» լանդշաֆտի, դիզայնի, քաղաքաշինական զարգացման պլանի և տրանսպորտային ցանցերի կազմման աշխատանքները։

«Մասնավոր բուհերը նույնպես կարող են Ակադեմիական քաղաքի մաս կազմել, օրենքով նախատեսված է տարածքում տեղակայել մինչև 16 բուհ, մինչև ութ պետական խոշորացված բուհ և մինչև ութ ոչ պետական բուհ»,-ընդգծեց նախարարը։

ԿԳՄՍ Նախարար Ժաննա Անդրեասյանը հավելեց, որ կեցության կարիք ունեցող ուսանողների, դասախոսների և հետազոտողների համար կկգործեն կացարաններ։

Ըստ GMP International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլի՝ ակադեմիական քաղաքը ոչ միայն ունենալու է կրթական միջավայր, այլ ապահովելու է ուսանողների ժամանցը։

«Ակադեմիական քաղաքը կհանդիսանա մշակութային և մտավոր ժամանցի միջավայր ուսանողների և դասախոսների համար։ Կլինեն հանրային ընդարձակ միջավայրեր՝ մարզական ենթակառուցվածքներ, կանաչ տարածքներ, ջրավազաններ, գրադարաններ»,-ասաց Թոբիաս Քեյլին։

Թոբիաս Քեյլինը նշեց, որ ակադեմիական քաղաքում առաջին փուլով նախատեսվում է գործարկել բուհական կլաստերներից չորսը’ կրթական, արվեստների, տեխնոլոգիական սպայական ուղղություններով։ Նախնական տվյալներով աշխատելու և բնակվելու է մոտ 44000 մարդ։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 30 ֊ին բուհական և գիտական համայնք է ներկայացվել Ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախնական տարբերակը, իսկ ապրիլի 12-ին ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկվել է գլխավոր հատակագծի նախնական տարբերակը։

Արմինե Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031