Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմ Էգոյան. Արեւմտյան Հայաստանի կորուստը, ցավոք, արդիական է այս պահին, քանի որ նույնը տեղի է ունենում երկրի արեւելքում. կոթողների կորուստ, ողջ հիշողության կորուստ

Հուլիս 09,2024 18:15

«Այն ամեն ինչը, որ մենք տեսնում ենք ֆիլմում՝ փորձում է արտահայտել Արեւմտյան Հայաստանի կորուստը, որը ցավոք, արդիական է այս պահին, քանի որ նույնը տեղի է ունենում երկրի արեւելքում. կոթողների կորուստ, ողջ հիշողության կորուստ». Ռեժիսոր Ատոմ Էգոյան։

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում տեղի ունեցավ «Արարատ» ֆիլմի ցուցադրությունը, որի մուտքն ազատ էր հանդիսատեսի համար։ Դահլիճը բազմամարդ էր, եւ մինչեւ ֆիլմի ավարտը՝ մարդկանց հոսքը չէր դադարում։

«Արարատ» ֆիլմը նկարահանվել է 2002 թվականին։ Այն Հայոց ցեղասպանության ու Վանի հերոսամարտի մասին է։ Ֆիլմը արտամրցույթային կարգով ներկայացվել է Կաննի միջազգային փառատոնին։ 2003 թ. կայացած Genie Awards միջազգային փառատոնին այն արժանացել է 5 մրցանակի։ Կինոնկարի գլխավոր դերակատարներից է Շառլ Ազնավուրը:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին ռեժիսոր Ատոմ Էգոյանը եւ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։

Բացման խոսքով հանդես եկավ Ատոմ Էգոյանը. «Ֆիլմը նվիրվում է Շառլ Ազնավուրին, հատկապես, երբ ֆիլմը ցուցադրվում էր՝ նա ամբողջ ընթացքում աջակցում էր»։

Լաուրա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031