«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի», – ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնել է ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը։
Tert.am-ի հետ զրույցում էլ Հարությունյանը պարզաբանել է. «Ալեն Սիմոնյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ ԱԺ արտահերթ նիստերով պայմանավորված»:
ԱԺ նախագահի փոխարեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին կմասնակցի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«ԲՐԻԿՍ (BRICS) խորհրդարանական ֆորումին եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2024 թվականի հուլիսի 10-13-ը Սանկտ Պետերբուրգ գործուղել
Կարդացեք նաև
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ,
Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎԻՆ, Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ,
պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ,
ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ»,- նշված է Ալեն Սիմոնյանի այսօր ստորագրած կարգադրության մեջ: