Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյան. «Քաղաքական հետապնդում չի եղել, բայց մի քանի արկածախնդիրներ իրենց ղեկավարներին դուր գալու համար փորձել են մի քիչ ճարպկություն անել»

Հուլիս 09,2024 17:11

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վարդգես Սարգսյանը հրապարակեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եւ մյուսների գործով դատավճիռը: Դատարանը ներկայացված մեղադրանքներով Վլադիմիր Գասպարյանին եւ Լեւոն Երանոսյանին ճանաչեց մեղավոր, սակայն քրեական պատասխանատվությունից ազատեց վաղեմության ժամկետներն անցնելու եւ համաներման հիմքերով:

Եվ պաշտպանական կողմը, ե դատախազությունը հայտնել են, թե բողոքարկելու են այս գործով դատավճիռը։

Դատական նիստի ավարտին լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ երբ վճիռը կլինի իրենց ձեռքում, կծանոթանան, որից հետո կանեն պաշտոնական հայտարարություն: Դիտարկմանը, թե վճռի եզրափակիչ մասով ինքը մեղավոր ճանաչվեց եւ արդյոք կայացված որոշումը իր համար սպասելի՞ էր, պարոն Գասպարյանը պատասխանեց. «Դատարանը նրա համար է, որ մեկին մեղավոր ճանաչի, մեկին էլ մեղավոր չճանաչի: Իսկ որոշման մասով, ես միշտ ամեն ինչ սպասում եմ»:

Վլադիմիր Գասպարյանը վստահեցրեց, որ ինքը եւ իր պաշտպանական թիմը գնալու են մինչեւ վերջ, մինչեւ իր արդարացումը: «Ո՞նց եք կարծում, դա կարեւոր չի՞: Դա գլխավորն է, ոչ թե կարեւորը»:

Նախկին ոստիկանապետը այս գործով իր նկատմամբ քաղաքական հետապնդում չի տեսնում. «Քաղաքական հետապնդում չի եղել, բայց մի քանի արկածախնդիրներ իրենց ղեկավարներին դուր գալու համար փորձել են մի քիչ ճարպկություն անել»,-ասաց նա, սակայն առայժմ չցանկացավ կոնկրետ անուններ հրապարակել:

Իսկ հնչող կարծիքների մասին, թե իր գնահատականները մի տեսակ մեղմացել են թե իշխանությանը, թե դատական համակարգին, ասաց. «Մարդ երբ մի քիչ վատառողջ է լինում, այն նախաձեռնողականությունը, նախկին եռանդը չի ունենում: Ես այն ժամանակ քանի՞ տարեկան էի, ու հիմա քանի՞ տարեկան եմ: Մեծանում ենք»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031