Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի նկատմամբ. «Հետք»

Հուլիս 09,2024 16:32

«Հետք». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հուլիսի 4-ի նիստում ուսումնասիրել է Հետք Մեդիա Գործարանի «Տեղի գնումները՝ համայնքի ղեկավարի կնոջից, քեռուց ու քեռակնոջից» և «Հետքի» «Տեղի համայնքապետը 378 մլն դրամի պայմանագրեր է կնքել եղբոր ԱՁ-ի հետ» հոդվածները։ Հանձնաժողովը պարզել է, որ համայնքապետն առերևույթ խախտել է «Հանրային ծառայության» մասին օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները։ Ըստ հանձնաժողովի՝ Դավիթ Ղուլունցն իր լիազորությունների շրջանակներում կատարել է գործողություն (անգործություն), որը առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման։

«Հետք»-ը գրել էր, որ Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը համայնքի կարիքների համար գնումներ էր կատարել և պայմանագրեր կնքել իր հետ փոխկապակցված անձանց հետ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031