Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ն այցերս առաջնագիծ մերժելու անհեթեթ «հիմք» է գտել. Տիգրան Աբրահամյան

Հուլիս 09,2024 16:28

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Հունիսի 17-ին գրություն էի ուղարկել ՊՆ` ԶՈւ մի քանի ուղղություններով այցս կազմակերպելու նպատակով:

Ընդ որում՝ ընտրել էի ուղղություններ, որոնք, այսպես ասած, խնդրահարույց չէին` ո´չ քաղաքական, ո´չ մեկ այլ առումով:

ՊՆ-ն գրությանս արձագանքել է 22 օր հետո` հուլիսի 9-ին, երբ գրությամբ նախատեսված ժամկետներն անցել էին ու այդ հիմքով մերժել` «նշված ժամանակահատվածում տվյալ ուղղություններ Ձեր այցերի կազմակերպումը հնարավոր չէ» պատճառաբանությամբ:

Նշեմ, որ եղել են փուլեր, երբ ՊՆ-ն նույնիսկ նման իրավիճակներում ճկունություն դրսևորել է, սակայն հիմա այցերս առաջնագիծ մերժելու անհեթեթ «հիմք» է գտել:

Մի մերժում էլ մայիսին է եղել (ավելի վաղ գրված ու չմերժված գրությամբ), սակայն մտածել եմ տեխնիկական է` որոշակի հանգամանքների բերումով:

Կպնդի՞ ՊՆ-ն, որ թեման տեխնիկական է կամ թյուրըմբռնում` մի քանի օր դեռ ժամանակ ունի, իսկ թեմային այլ շերտերով ու երանգներով կանդրադառնամ ավելի ուշ` որոշ դետալային ճշտումներից հետո:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031