Ամռանը հաճախ է դիտվում արևային ալերգիա, որն արտահայտվում է արևի ճառագայթների ազդեցությամբ մաշկի վրա առաջացող կարմիր բծերով:
Ախտանշաններն են.
- մաշկի կարմրություն,
- քոր կամ ցավ,
- փոքր բշտիկներ, որոնք կարող են մեծանալ և միաձուլվել,
- մաշկի թեփոտում, կեղևակալում:
Ինչպե՞ս կանխարգելել արևային ալերգիան.
- օգտագործե՛ք բարձր SPF ունեցող արևապաշտպան միջոցներ.այն կօգնի նվազեցնել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը,
- հագե՛ք պաշտպանիչ հագուստ.լայնեզր գլխարկները և երկարաթև հագուստը կօգնեն պաշտպանել մաշկը,
- խուսափե՛ք արևի ակտիվության պիկ ժամերին (10:00-16:00) դրսում լինելուց:
Ինչպե՞ս պաշտպանվել արևային ալերգիայից.
Կարդացեք նաև
1.մի՛ մնացեք արևի ուղիղ ճառագայթների տակ, գտե՛ք ստվեր կամ մտե՛ք ծածկի տակ,
2.սառեցրե՛ք մաշկը.օգտագործե՛ք սառը թրջոցներ կամ ընդունե՛ք սառը ցնցուղ,
3.օգտագործե՛ք հակահիստամիններ.դրանք կարող են նվազեցնել քորը և բորբոքումը,
4.խոնավացրե՛ք մաշկը.կիրառե՛ք խոնավացնող քսուքներ՝ խուսափելով ալկոհոլ պարունակող միջոցներից,
5.եթե ալերգիայի ախտանշանները չեն անցնում կամ խորանում են, դիմե՛ք բժշկի:
ՀՀ առողջապահության նախարարություն