Լրահոս
Օրվա լրահոսը

Ուջան գյուղի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին. ուղևորը տեղում մահացել է

Հուլիս 09,2024 14:47

Հուլիսի 8-ին, ժամը 23:47-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1989 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, իսկ ուղևոր Ա. Ա.-ն տեղում մահացել է:

Փրկարարներն Ա. Ա.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնությանը և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

ՆԳՆ փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031