Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց, սակայն ազատվեց պատժի կրումից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով

Հուլիս 09,2024 14:33

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում, սակայն մեղադրանքների մի մասով ազատվեց քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու, մյուս մասով՝ դատապարտվեց ազատազրկման՝ 6 տարի ժամկետով, սակայն ազատվեց պատիժն անազատության ձևով կրելուց՝ համաներման կիրառմամբ։

Գասպարյանի գույքի վրա դրված կալանքը վերացվեց։ Նրանից, որպես դատական ծախս, կգանձվի 200 հազար դրամ։

«Վլադիմիր Գասպարյանը ազատվեց պատժի կրումից, ինչը ևս արդարադատության բացակայություն է, պայքարը շարունակվում է, կհանդիպենք վերաքննիչում»,- գրել է նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը:

Հանրային մեղադրողը 11 տարվա ազատազրկում էր պահանջում Վլադիմիր Գասպարյանի համար։

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` տեղյակ լինելով ՊՆ N զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց բուն գործառույթները չկատարելու և զորամաս չհաճախելու մասին, որևէ միջոց չի ձեռնարկել, արդյունքում նշված ժամանակահատվածում վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար:

Բացի այդ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերի հակառակ` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000, և 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության ծառայողներին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ:

Բացի այդ, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության ծառայողին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031