Ermenihaber. Ստամբուլից հեռարձակվող «Açık Radyo»-ի լիցենզիայի կասեցման մասին կայացրած որոշման դեմ Թուրքիայում ստորագրահավաք է սկսվել:
Այն կասեցվել էր «Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի» (RTÜK) կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթի հանրայնացման հիմքով:
RTÜK-ի որոշման դեմ այդպես իրենց բողոքն են արտահայտել մի շարք սյունակագիրներ, լրագրողներ և քաղաքական գործիչներ:
Բողոք արտահայտող ստորագրահավաքի տեքստում ասված է. «Açık Radyo-ն ռադիոալիք է, որը նշել է յուրաքանչյուր մտքի արտահայտման համար իր բաց լինելը: RTÜK-ի կողմից այդ ռադիոյի հեռարձակումը դադարեցնելու մասին կայացված որոշումը ընդունելի տարբերակ չէ և բացահայտորեն հակասում է սահմանադրությունում երաշխավորված խոսքի ազատությանը:
Կարդացեք նաև
Մենք պահանջում ենք, որ այս որոշումն իսկույն չեղարկվի և էլ ավելի շատ վնաս չհասցվի խոսքի ազատությանը»:
Ընդգծվել է նաև, որ լիցենզիայից զրկված ռադիոալիքը տարիներ ի վեր բարձրորակ հեռարձակում է ապահովել:
Հիշեցնենք, որ RTÜK-ը կասեցրել էր Ստամբուլից հեռարձակվող «Açık Radyo»-ի լիցենզիայի վավերականությունը:
«RTÜK»-ը նշել էր, որ նման որոշումը կայացվել է նախկինում կայացված որոշումներին չհետևելու և ցուցումներին հակառակ գործելաոճի շարունակականության պատճառով:
Նախկինում ռադիոընկերության գործունեությունը 5 օրով դադարեցվել էր եթեր հրավիրված հյուրի կողմից օգտագործված «Հայոց, այսինքն օսմանյան հողերում իրականացված տեղահանություն, կոտորած և ցեղասպանություն անունը ստացած կոտորածների 109-րդ տարելիցը ևս 1 տարի գլորեց…» արտահայտության համար:
«RTÜK»-ի որոշումն անպատասխան չէր մնացել սակայն: «Açık Radyo»-ն իր տարածած հայտարարությունում հակադարձել էր «RTÜK»-ի կողմից կայացված որոշման իրավացիությանը: