Նորոգումից հետո վերաօծվել է Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ Մայր եկեղեցին։ Գլխավոր խնդիրը տանիքի, անձևրաջրերից վնասված առաստաղի ու պատերի նորոգումն է եղել: Աշխատանքը տևել է մի քանի ամիս:
Ընթացքում անհրաժեշտություն է առաջացել վերականգնել նաև Սուրբ խորանը և եկեղեցու պատերը զարդարող ծավալուն որմնանկարների վնասված հատվածները։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Կարդացեք նաև