Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ-ն մերժել է դատավոր Անի Աթանեսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը

Հուլիս 09,2024 13:42

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Անի Աթանեսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը:

ԲԴԽ որոշման համաձայն. «Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Անի Աթանեսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց մերժել:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Որպես պարզաբանում հարկ ենք համարում նշել, որ միջնորդության ներկայացման համար հիմք է հանդիսացել այն, որ դատավորը, ունենալով պարտադիր վերապատրաստման ծրագրերին մասնակցելու և իր պատշաճ մասնագիտական պատրաստվածությունն ու հմտությունների շարունակական կատարելագործմումն ապահովելու պարտականություն՝ չի մասնակցել հեռաուսուցման դասընթացին, ինչի առնչությամբ, Խորհուրդը, հաշվի առնելով միջնորդության մեջ նշված հեռաուսուցման դասընթացի շրջանակում տրամադրված նյութի բնույթը, դատավորի մասնակցությունը գիտակրթական տարատեսակ միջոցառումներին, Արդարադատության ակադեմիայի կողմից կազմակերպված լրացուցիչ վերապատրաստումներին, ինչպես նաև միջնորդության մեջ նշված հեռաուսուցման դասընթացին մեկ անգամ արդեն դատավորի մասնակցությունը՝ արձանագրում է, որ միջնորդության համար հիմք հանդիսացող դատավորի արարքը թեև ձևականորեն պարունակում է Դատական օրենսգրքով սահմանված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը»:

Դատական իշխանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031