Ասում ես` Գորիս-Կապան մայրուղին տվեցիք թշնամուն, վաղը դեպի Վրաստան ու դեպի Վայոց Ձոր գնացող ճանապարհներն են գրավելու, ասում են` սահմանազատում ենք անում: Ասում ես` իսկ ինչո՞ւ Տավուշի, Ջերմուկի, Սեւ լճի, Սոթքի ու Ներքին Հանդի հատվածներում սահմանազատում չի արվում, ինչո՞ւ առանց սահմանազատման հանձնեցիք Գորիս-Կապան մայրուղին, Կիրանցի կեսը: Ասում են` պարտվել ենք, ենթարկվում ենք թշնամու կամքին, չտանք` պատերազմ կսկսեն: Բա էդ բոլոր լոլոներն ինչի՞ համար են` սահմանազատում, Ալմա-Աթայի հռչակագիր, սպիտակ սյուն, պայմանագիր, խաղաղություն… եթե վերջում պետք է պարտությամբ արդարանաք ու խոստովանեք, որ այս բոլորը հոգով պարտվածի, խեղճի, վախկոտի քայլեր են:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
2020թվ պատերազմից հետո ռուսական երկու փորձագետների հոդվածներն եմ կարդացել՝նրանք համարում էին որ Արցախի բանակն չի պարտվել՝ոչ ոքի է եղել։Իսկ ՀՀ բանակն չի պարտվել որովհետւ «դա մեր պատերազմը» չեր՝թե՞մերն էր մենք չիմացանք ու պարտվեցինք….։է է է ով գիտի՝գուցե մերն էր՞: