Մեզ հետ զրույցում Դանիել Իոաննիսյանը հաստատեց, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն միացել է պետական գնումների գործընթացի վերահսկմանը.
«Դիմումը երկու շաբաթ առաջ ենք ուղարկել, որպեսզի մենք եւս միանանք պետական գնումների գործընթացի վերահսկողությանը:
Մեր կողմից առաջարկած կարգի համաձայն՝ ցանկացած լրատվամիջոց եւ հասարակական կազմակերպություն կարող է հավատարմագրվել ֆինանսների նախարարությունում եւ գնումների ոլորտում, բոլոր հանձնում եւ ընդունումների նկատմամբ վերահսկողության իրավունք ստանալ, պետական միջոցներով կառուցվող շինությունների շինհրապարակ այցելել:
Հավատարմագրումը բաց է, ինչպես «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն է միացել, նույն կերպ էլ «Ժողովուրդ» օրաթերթը կարող է միանալ:
Կարդացեք նաև
Այն ժամանակ հավատարմագրման կարգը շատ բարդ էր, հիմա մենք ֆինանսների նախարարության հետ այն հեշտացրել ենք: Այժմ ցանկացած լրատվամիջոց կամ ՀԿ կարող է միանալ գնումների գործընթացի վերահսկողությանը»,- նշեց Իոաննիսյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։