Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նիստի ժամանակ հայտարարել է, որ մայրաքաղաքը դառնալու է «սմարթ սիթի», ամբողջ աշխատանքն օնլայն երևալու է:
«ՉԻ». Ապրեք դուք, էդ օնլայնի արդյունքներն արդեն զգացվում են. օնլայն բոլորս տեսանք, թե Արշակունյաց պողոտայում էլիտար շենքի շինարարության ժամանակ վերամբարձ կռունկն ինչպես պոկվեց-ընկավ, ինչի հետևանքով կռունկավարը մահացավ:
Ու վերջին ամիսներին սա արդեն որերորդ դժբախտ դեպքն է, որ գրանցվում է էլիտար կոչվող շենքերի շինարարության ժամանակ:
Մեծ-մեծ խոսելու փոխարեն վերջապես շինարարության կանոնները ստուգելու մասին մտածեք: Անտեր վիճակ է, ով ոնց ուզում, շինարարություն է անում, որակ, նորմատիվ, լրիվ մի կողմ է շպրտված:
Կարդացեք նաև
Սմարթ-Սիթի չի, է՜, Սմերթ-Սիթի է:
Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից