Վերջերս ընկերներիցս մեկն ամենայն լրջությամբ հետաքրքրվում էր, թե ինչ է նշանակում ռուսերեն (ու նաեւ մեր վիրտուալ տարածքներում օգտագործվող) մի բառ, որը ես այստեղ չէի ցանկանա վերարտադրել: Ընդհանուր գծերով՝ դա նշանակում է սոցցանցերում անիմաստ աղմուկ, վեճ, «քննարկում», որը, բառի ռուսերեն ծագումնաբանությամբ, կապվում է բնական կարիքները հոգալու հետ:
Ես այդ բառը, բնականաբար, չեմ օգտագործում՝ դրա կոպիտ, գրեթե հայհոյական լինելու պատճառով: Բայց ինձ թվում է, որ այն որոշ դեպքերում ճշգրիտ է արտացոլում «քննարկումների» մակարդակն ու բովանդակությունը:
Այսպիսի հերթական «բանավեճ» էր առաջացել ամերիկացի դերասան Քեւին Սփեյսիի՝ Հայաստան գալու հետ կապված: Իմ կարծիքով՝ նա իր գործի արտակարգ վարպետ է՝ 20-րդ դարի թատրոնի ու կինոյի լավագույն ավանդույթների արժանի ժառանգ: Հատկանշական եմ համարում, որ նա Չեխովի երկրպագու է. չգիտեմ՝ արդյոք մասնագետներն ինձ հետ կհամաձայնե՞ն, բայց ինձ թվում է, որ նրա դերասանական տեխնիկայում մարմնավորված են նաեւ ռուսական թատերական դպրոցի ակնառու նվաճումները:
Բայց հայաստանյան «քննարկումը» (դարձյալ խուսափենք ռուսերեն «այն» բառից) բացարձակապես Քեւին Սփեյսիի դերասանական խաղի առանձնահատկությունների մասին չէր: Մեր «բանավեճը» գավառական արտացոլումն է նույն մակարդակի ամերիկյան եւ ընդհանրապես արեւմտյան, մեղմ ասած, «քննարկման», որն ընդունված է անվանել cancel culture, մերժման, բոյկոտի մշակույթ:
Կարդացեք նաև
4-5 տարի առաջ այդ «մշակույթը» հասել էր իր գագաթնակետին, որից հետո նկատվում է որոշակի անկում: Իր ծայրահեղ դրսեւորումներում cancel culture – ը բոյկոտում էր ամեն ինչ՝ Քրիստոֆոր Կոլումբոսից սկսած՝ Ուինսթոն Չերչիլով վերջացրած: Մերժվում էր, ըստ էության, պատմության ողջ ընթացքը՝ չափազանց կամայական եւ անորոշ սկզբունքներով: «Դռբի տակ ընկավ» նաեւ Քեւին Սփեյսին՝ իր 40 տարի առաջվա մեղքերի պատճառով, որոնք այն ժամանակ առանձնապես մեղք չէին համարվում:
Հարց. ինչո՞ւ ենք մենք՝ հայաստանցիներս, 4-5 տարի անց այդ՝ արդեն մոդայից դուրս եկած «քննարկմանն» արձագանքում: Պատճառները երկուսն են: Նախ՝ մենք չենք ուզում հետ մնալ Արեւմուտքի «ամենաառաջադեմ» միտումներից: Երկրորդ՝ անցյալը մերժելը խորապես համապատասխանում է մեր այսօրվա հոգեվիճակին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Քննադատողները իրենց «կերած», հայտնի ծագման գրանտներն են փորձում արդարացնել ընդամենը
40 տարի առաջվա, ո՞ր մեղքերին…
Երիտասարդ տարիքին, երիտասարդի մը հետ (չգիտեմ Հայաստանում, սակայն ԱՄՆի մէջ, յատկապէս տուեալ շրջանակներում, սեռային ինքնակամ – եւ եռանդուն – աշխուժութիւնը կը սկսի 12-14-16 տարեկանին), տղան rough-sexի յարաբերութիւն մը ունեցած է. սեռային կապի ձեւ մը, որ սովորական է. որ այս պարագային, ըստ ամբաստանողի նկարագրութեան իսկ, այդքան rough իսկ չէ եղած…
երեսունէն աւելի տարիներ, միւս տղան, որեւէ բամ չէ ասած…
ու յանկարծ, «Me Too »ի այդ յիմարութեան հոսանքին մէջ, նա յիշեց որ Ըսբէյսի զինք բռնաբարել է. ի դէպ, ինք ալ դերասան է, սակայն անշուք եւ աննշան դերասան մը, եւ Ըսբէյսին տաղանդաւոր Աստղ մը հանդիսանալով, այս խնդիրը ինքնին նպաստաւոր էր որ ամբաստանողին անունը տարածուի շօպիզնըսսի աշխարհին մէջ. նաեւ կայ անշուշտ նիւթական շահագրգրռութիւնը. միլիօններով…
ի դէպ, դատարանը ոչ միայն արդարացուց Ըսփէյսին, այլ նաեւ ամբաստանողին դատապարտեց՝ նրան, Ըսփէսիին վճարելու՝ վնասուց-հատուցում!
այս ամէնուն մէջ, այս շատ տաղանդաւոր մարդը դադրեցաւ իր արուեստը կատարելէ. նաեւ ընդհատուեցաւ Հաուս-oֆ-Քարծ-ը, եւ այդ պատճառով, մեծ թիւով անձեր իրենց գործն ու ապրուստը կորսնցուցին.
սա կարգի՛ն խելագարութիւն է
ահա դատավարութեան աւարտի զեկոյցները ՝
https://www.npr.org/2022/10/20/1130332451/kevin-spacey-anthony-rapp-verdict
https://nypost.com/2022/12/02/kevin-spacey-accuser-anthony-rapp-must-pay-39k-after-loss/
Հայդուկ Շամլեան
I think this is a very good example of the role these (so-called) NGOs played and continue to play in Armenia: making senseless noise, merchants of air.
The overwhelming majority of the film loving Armenian public appreciates Kevin Spacey’s work, but there are empty grant eating organisations made-up of a few individuals (not having even 1% of Mr. Spacey’s talent) who feel the need to make noise … because that’s how they put food on the table. they need to say something, even if it means nothing and even if nobody takes them seriously at all anymore.
Hovhannes Ishkhanyan’s article (https://www.aravot.am/2024/07/07/1431169/) is revealing of what these ‘human rights defenders’ are really doing!