«Անհամբեր սպասում էի այս հիանալի հնարավորությանը, քանի որ կարողանում եմ դիտել շատ ֆիլմեր, ծանոթանալ նոր մարդկանց հետ, հանդիպել ականավոր արվեստագետների, ինչն էլ հիմք է հանդիսանում ընդլայնել աշխարհայացքը»,-ասաց կինոփառատոնի երիտասարդ այցելուն։
«Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկել է հուլիսի 7-ին։ Այս փառատոնի շնորհիվ կինոարվեստասերները կարող են դիտել հայկական և արտասահմանյան մրցանակակիր ֆիլմեր, ճանաչել նշանավոր մարդկանց և նրանց գործերը։
Կինոփառատոնի ավանդական կարմիր գորգը փոխարինվել է արվեստագետ Դավիթ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքով պատրաստած գորգերով։
Ընդգծենք նաև, որ փառատոնի պատվավոր հյուրն է թատրոնի և կինոյի աշխարհահռչակ դերասան Քևին Սփեյսին։
Կարդացեք նաև
Այս տարի «Ոսկե ծիրան»-ը առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին։
Պարզելու համար՝ արդյոք մարդիկ տեղեկացվա՞ծ են «Ոսկե ծիրան»-ի մասին և մասնակցում են տարվա սպասված փառատոնին, անցկացրեցինք հարցում։
Լիլիթ Աբրահամյան