Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները արգելում են վաճառողներին փողոցում առևտուր անել, տուգանում և առգրավում են ապրանքները։ Չնայած այս ամենին՝ արգելված փողոցային առևտուրը շարունակվում է։
«Ինչքան ուզում են՝ թող տուգանեն ու առգրավեն, մենք չենք պատրաստվում դուրս գալ տարածքից: Անունով քաղաքապետ է, թող մի տեղ հատկացնի՝ կանգնենք, աշխատենք, մենք դեմ չենք լինի»,-ասաց առևտուր անող կանանցից մեկը։
Առևտրական կանայք ասում են՝ սա իրենց միակ ապրուստի միջոցն է, եթե սա չլինի՝ չեն կարող ապրել։
Կարդացեք նաև
«Թոշակառու կին եմ, ամիսը 40 հազար դրամ թոշակ եմ ստանում, ո՞նց ապրեմ»:
«Ասում են՝ գնացեք Մեյանդարի շուկայում կանգնեք, աշխատեք, մենք չենք կարող այդքան ճանապարհ կտրել՝ հասնել այնտեղ»,-նշեց մեկ այլ վաճառական։
Արմինե Գրիգորյան