Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մեսուդ Փեզեշքիանի հետ և շնորհավորել նրան նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության տարածած հայտարարության՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր:
Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիայի և Իրանի հարաբերությունները, որոնք «իրենց ուժը քաղում են խորը արմատավորված անցյալից», նոր ժամանակաշրջանում էլ կշարունակեն զարգանալ բոլոր ոլորտներում:
Աղբյուր` Ermenihaber.am/Trthaber.com
Կարդացեք նաև