Մոտ 200 արցախցի երիտասարդ հուլիսի 4-ից 10-ը Վանաձորի Ծիծեռնակ ճամբարում հանգիստը վայելելու հնարավորություն են ստացել։ Նրանց մի տեղում է հավաքել ՈՒԱՅ-ԷՄ-ՍԻ-ԷՅ և Armenians Unified կազմակերպությունները։ 6-օրյա ճամբարի ընթացքում երիտասարդներն ուրախ ժամանցն ու հետաքրքիր առօրյան համատեղել են կրթական ծրագրերի հետ։ Հուլիսի 7-ին ճամբարականների հետ նաև Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն է հանդիպել և պատասխանել նրանց հուզող հարցերին։
«Արցախի Հեռուստատեսություն»